27 հոկտեմբերի 2017 - 17:39 AMT
Ֆուտբոլի ԱԱ-2018-ի մրցանակային ֆոնդը $400 մլն կլինի

ՖԻՖԱ խորհուրդը հավանություն է տվել 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 12 տոկոսով ավելացնելու առաջարկին: Մրցանակային ֆոնդի ընդհանուր գումարը կկազմի 400 մլն դոլար, ասվում է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ:

Մրցանակային ֆոնդը հաստատվել է ՖԻՖԱ խորհրդի նիստում, որն անցնում էր հնդկական Կալկաթայում:

Մրցանակային ֆոնդը 42 միլիոն դոլարով կգերազանցի նախորդ առաջնության գումարը: 2014թ. Բրազիլիայում կայացած ԱԱ մրցանակային ֆոնդը 358 մլն դոլար էր:

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի խաղերը կանցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Սարանսկում: Մրցաշարը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: