Instagram-ը Հելոուինի թեմատիկայով նոր վիդեո-գործիք է ստեղծել![]() 28 հոկտեմբերի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Instagram-ը Հելոունին ընդառաջ, թեմատիկ տեսնյութեր նկարահանելու նոր՝ Superzoom գործիքն է ստեղծել օգտատերերի համար: Այս մասին գրում է Ferra կայքը: Android և iOS համակարգերի համար նախատեսված Superzoom-ն ակտիվացնելու դեպքում սարքավորման տեսախցիկն անցնում է հատուկ ռեժիմի՝ ավտոմատ կերպով մոտեցնելով նկարահանման օբյեկտը «ահասարսուռ» երաժշտության ներքո:Այդպիսով կարելի է թե սելֆի անել, թե նույն ուտելիքը նկարահանել: Տեսախցիկը գործարկելիս նոր գործիքը հնարավոր է գտնել Boomerang ֆունկցիայի հարևանությամբ: Հելոուինն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին: Ըստ կելտական ավանդույթի՝ այդ օրը բացվում էին ողջերի և մահացածների աշխարհները տարանջատող դռները: Հելուինի գիշերն անվանում էին Սամհեյն կամ Սամայն: Հեթանոս կելտերը վախենում էին մահացածներ հոգիներից, այդ իսկ պատճառով կրում էին կենդանիների մորթիներ ու դիմակներ, մարում էին իրենց օջախները և ահասարսուռ տեսքով վախեցնում հոգիներին: Ժամանակակից աշխարհում տոնը նշում են հիմնականում Արևմտյան երկրենում: Այն տարեցտարի տարածվում է նաև Հայաստանում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |