$500 մլն վարկ Ադրբեջանից Իրանին՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար![]() 27 հոկտեմբերի 2017 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը $500 մլն վարկ կտրամադրի Իրանին Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, գրում է ՏԱՍՍ-ը: Երկաթուղու նախագիծը Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիային կապող՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն բաղադրիչն է: Նախագիծը միավորելու է նաև Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները: Իրանի կենտրոնական բանկի միջազգային հարցերի գծով տնօրեն Հուսեյն Յաքուբին տեղեկացրել է, որ վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա Թեհրանում: 164 կմ երկարություն ունեցող Ռեշտ-Աստարա երկաթգծի նախագծի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է $1,1 մլրդ: Նախատեսվում է երկաթգծով տարեկան 5 մլն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել, իսկ հետագայում բեռնափոխադրումները հասցնել 10 մլն տոննայի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |