Գիտնականներն էլեկտրականության միջոցով ոտքի են կանգնեցրել անդամալույծ տղամարդուն![]() 28 հոկտեմբերի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիսվիլլի համալսարանի գիտնականներին հաջողվել է ոտքի կանգնեցնել գոտկատեղից ներքև անդամալույծ հիվանդին՝ 10 ամիս շարունակ նրա ողնուղեղը խթանելով էլեկտրական ազդակների միջոցով: Իրենց աշխատանքի արդյունքների մասին նրանք գրել են Scientific Reports-ում: Հիվանդը 32-ամյա մոտոցիկլավար էր, որի ստորին վերջույթներն անշարժացել էին դժբախտ պատահարի հետևանքով: Ողնաշարի վերին մասի վնասվածքի պատճառով խզվել էր կապը գլխուղեղի և ողնուղեղի ստորին մասի միջև և շարժողական նեյրոններն այլևս չէին կարողանում համակարգել ոտքերի շարժումների համար պատասխանատու մկանների գործողությունները: Սակայն բժիշկները հիվանդի օրգանիզմի մեջ, վնասված հատվածից ներքև, ստիմուլյատոր էին ներդրել, կապված կանոնակարգված ակտիվության կենտրոնական գեներատորի հետ, որը կարող էր շարժել մկանները: Ժամանակի հետ դա նպաստեց գլխուղեղում նոր նեյրոնային անցուղիների հայտնվելուն: Թերապիայից և մարզումներից 44 ամիս անց պացիենտին հաջողվել է ոտքի կանգնել և շարժել դրանք առանց սարքի, գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշել է Լուիսվիլլի նեյրավիրաբուժության դեպարտամենտի պրոֆեսոր Սյուզան Հարքեմը, սովորաբար ստորին վերջույթների շարժունակության վերականգնման հավանականությունը փորք է: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ինտենսիվ միջամտության դեպքում, որը խթանում է ակտիվությունն ողնուղեղի ստորին մասում, այդ շանսերն աճում են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |