Կարեն Ղազարյանն ու Վիգեն Ստեփանյանը կգլխավորեն պրոդյուսերների և դերասանների գիլդիաները![]() 28 հոկտեմբերի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվում են գիլդիաների ստեղծման աշխատանքները: Նախաձեռնող խմբերը քննարկում են նորաստեղծ մասնագիտական կառույցների խնդիրները, կանոնակարգային, մասնագիտական շահերի պաշտպանության, գործունեության դաշտերի փոխհամաձայնեցման և այլ հարցեր: Այդ մասին ասվում է Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջում: Հոկտեմբերի 27-ին իր ստեղծման մասին հայտարարեցին պրոդյուսերների և դերասանների գիլդիաները: Պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը միաձայն ընտրվել է պրոդյուսերների գիլդիայի նախագահ: Արման Միտոյանն ընտրվել է նախագահի տեղակալ: Առաջիկայում պրոդյուսերների նորաստեղծ գիլդիան քննարկման կներկայացնի գիլդիայի կանոնակարգը: Պրոդյուսերների գիլդիայի ստեղծմանը հաջորդեց դերասանների գիլդիայի նախաձեռնող խմբի հանդիպում-քննարկումը: Դերասանները բազմաթիվ խնդիրներ են տեսնում, որոնք կարիք ունեն մասնագիտական այս կառույցի շնորհիվ կանոնակարգելու, որոնք նաև սերտորեն շաղկապված են մյուս մասնագիտական գիլդիաների աշխատանքի հետ: Նախաձեռնող խմբում միաձայն գիլդիայի նախագահ ընտրվեց դերասան Վիգեն Ստեփանյանը: «Քննարկումներում անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, որոնք կապված են ֆիլմարտադրության, պրոդյուսինգի, կինոյի ոլորտի մյուս կողմերի հետ համագործակցության, մասնագիտական այլ գիլդիաների հետ համատեղ աշխատանքի և այլ հարցերի հետ»,-ասվում է գրառման մեջ: Գիլդիաները բաց են անդամակցության համար, քանի որ կոչված են որպես մասնագիտական հարթակներ գործելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա: Կինոօպերատորներն առաջինը եղան, որ հոկտեմբերի 26-ին կինեմատոգրաֆիստների միությունում հայտարարեցին իրենց մասնագիտական կառույցի՝ կինոօպերատորների գիլդիայի ստեղծման մասին: Գիլդիայի նախագահ է ընտրվել հայտնի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, նախագահի տեղակալներ՝ Մկրտիչ (Արգո) Բարոյանը և Արտյոմ Մելքումյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |