«Հայկական երջանկություն». «Ռոսիա 24»-ի հատուկ ռեպորտաժը Հայաստանի մասին (վիդեո)

«Հայկական երջանկություն». «Ռոսիա 24»-ի հատուկ ռեպորտաժը Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսիա 24»-ը հատուկ ռեպորտաժ է ցուցադրել Հայաստանի մասին՝ բացահայտելով «Հայկական երջանկության» առանձնահատկություններն ու որոշ փաստեր ներկայացնելով երկրի կյանքից:

Հեռուստաալիքի թղթակից Անտոն Բորիսովը շեշտը դնում է հիմնականում փոքր ու միջին բիզնեսի վրա՝ ներկայացնելով, թե ինչպես նե հայերը ռեստորաններ բացում, խեցգետին որսում Սևանում կամ ձուկ ռեստորանների համար, խաղողի սեփական տեսակն աճեցնում և զվարճանքների զբոսայգի բացում, կամ էլ, շարունակելով հնագույն ավանդույթները, խաչքարեր քանդակում ու ձեռագործ գորգեր պատրաստում, ինչպես դարեր առաջ:

Ռեպորտաժում ցուցադրված է թե ինչպես են պատրաստում հայկական լավաշը, հորած պանիրը: Ռեպորտաժի հեղինակը հիշեցնում է, որ լավաշն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Բորիսովը շեշտում է նաև, որ Հայաստանում վերջին տարիներին բավականին լավ է զարգանում ընտանեկան բիզնեսը՝ այցելելով, օրինակ, Երևանի ռեստորաններից մեկը:

Ռեպորտաժում ասվում է, որ ռուսաստանցիներին Հայաստան այցելելու համար վիզա հարկավոր չէ, իսկ 2016-ին Հայաստան է այցելել մոտ 1 մլն զբոսաշրջիկ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---