ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ նախագահական ընտրությունները նորմալ կընթանան19 փետրվարի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ լավ ընտրություններ կլինեն եւ մենք իրապես լեգիտիմ նախագահ կունենանք»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո: ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունների օրը ժողովուրդը կհայտնի իր կարծիքը: «Հուսով եմ, որ բոլորը կշնորհավորեն հաղթողին եւ մենք առաջ կշարժվենք: Ես իմ ձայնը տվել եմ խաղաղության, հետեւողականության, Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար: Ես քվեարկել եմ այս ամենի համար եւ կարծում եմ, որ իմ ընտրությունը ճիշտ է»,-ասել է Օսկանյանը: «Բնականաբար, ցանկալի կլիներ, որ ընտրություններն անցնեին մեկ փուլով, սակայն որոշողը ժողովուրդն է, եւ եթե երկրորդ փուլ լինի, ապա հարկավոր է դրան պատրաստ լինել: Ճիշտ է, ես որոշ մտավախություններ ունեմ փետրվարի 19-ից հետո հնարավոր ապակայունացման վերաբերյալ, սակայն ես հուսով եմ, որ սխալվում եմ եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |