19 փետրվարի 2008 - 14:19 AMT
Հայաստանի առաջին նախագահը համոզված է, որ հաղթելու է նախագահական ընտրություններում
«Իմ տվյալներով, ընտրատեղամասերում իշխանությունները կեղծարարություններ են անում, մենք կոնկրետ փաստեր ունենք»,-հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ին: Նա նշել է, որ «պայքարը մինչեւ վերջ» ենթադրում է պայքար մինչեւ նախագահական ընտրությունների արդյունքների իրողությանը համապատասխանելու հաստատումը: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա պատրաստվում պաշտպանել իր օգտին տված քվեները, նա հայտարարել է.«Իմ ձայները դուք եք պաշտպանելու»: Առաջին նախագահը համոզվածություն է հայտնել իր հաղթանակի մեջ: Նա խորհուրդ է տվել լրագրողներին ողջ օրվա ընթացքում լինել ընտրատեղամասերում եւ «տեսնել, թե ինչ են անում իշխանությունները», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: