Բիզնես ինովացիոն 5-րդ ֆորումը՝ նոյեմբերի 10-11-ին![]() 31 հոկտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության «Բիզնես ինովացիոն ֆորում 2017»-ը կանցկացվի Դիլիջանում՝ նոյեմբերի 10-11-ին: Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցող՝ Suppoert to SME Development of Armenia նախագծի շրջանակում անցկացվող ամենամյա ֆորումն այս տարի կրելու է «Դեպի նոր իրականություն» խորագիրը: Ֆորումը տեխնոլոգիական նորարությունների, գործարար ներկայացումների շուրջ է համախմբելու մոտ 200 հայաստանցի և միջազգային ձեռներեցների, ՏՏ ոլորտի փորձագետների: Ֆորումի ընթացքում կքննարկվի Հայաստանում թվային տրանֆորմացիայի և նորարարական համակարգի օրակարգը, կներկայացվեն հաջողության պատմություններ, հարթակ կստեղծվի գործարար հանդիպումների և համագործակցության համար: «Բիզնես ինովացիոն ֆորումը» Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |