«Միր 24»-ը Երևանի մասին. Հին, բաց ու խորհրդավոր![]() 31 հոկտեմբերի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Միր 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին՝ նշելով, որ թեև տուրիստական շրջանը մոտենում է ավարտին, սակայն դեռ կարելի է վայելել հայաստանյան արևի ջերմությունը: Թղթակիցը նշել է Երևան այցելելու 5 պատճառ: Առաջինը Երևանյան ամրոցի ստորգետնյա ուղիներն են: «Սա Երևանյան ամրոցի իսկական պատն է, որի կառուցման ժամանակ օգտագործվել է ձվի սպիտակուց և կավ: Այդ պատճառով է պատն այդքան կանգուն»,-պատմում է զբոսավար Լյոլյա Յակովլևան: Պատի լայնությունը մոտ 1,5 մ է, այն կառուցվել է դեռևս 16-րդ դարում: Երկու ստորգետնյա անցուղի է պահպանվել՝ 7 և 9 կմ երկարությամբ, որոնք տանում էին դեպի քաղաքի տարբեր մասեր: Որպես երկրորդ պատճառ նշվում է խորհրդային շրջանի հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որը եզակի է իր տեսակի մեջ: Նշվում է, որ այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին: Թղթակիցը պատմում է Փարաջանովի թալերների պատմությունը՝ անդրադառնալով խորհրդային բանտում ռեժիսորի անցկացրած տարիներին, որտեղ վերջինս հավաքել է կեֆիրի ալյումինե կափարիչներն ու մեկուսարանում եղունգով թալերներ պատրաստել: Ըստ հեղինակի, Երևան անպայման այցելելու 3-րդ պատճառն ազգային խոհանոցն է: Իսկ ժամանակակից Երևանի ոգին զգալու համար հեղինակը խորհուրդ է տալիս Կասկադ գնալ՝ բնութագրելով այն որպես թանգարան բաց երկնքի տակ: Հինգերորդ պատճառը՝ հայկական ջազի հնչյունները վայելելն է, ասվում է ռեպորտաժում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |