Ահաբեկչություն Տեխասում. 26 զոհ կա, մոտ 20 վիրավոր![]() 6 նոյեմբերի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած: Պաշտոնապես նրա ինքնությունը դեռ հաստատված չէ, սակայն ըստ արտահոսքի իրավապահ մարմիններից նրա անունը Դևին Քելլի է: 2012-ին Քելլին դատապարտվել է ռազմական դատարանի կողմից կնոջ և երեխայի վրա ենթադրյալ հարձակման համար, որից հետո նրան ազատել են զինված ուժերի շարքերից անվայել վարքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին Los Angeles Times-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քելլին 2012-2014թթ. ծառայել է ՌՕՈւ շարքերում ավիացիայի շարքայինի ամենացածր կոչումով: Ըստ ԶՈւ ներկայացուցիչ Էնն Ստեֆանեկի, Քելլին դատապարտվել էր 12 ամսվա ազատազրկման կնոջ և երեխայի վրա հարձակվելու համար: 2014-ին նա ազատ էր արձակվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |