Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում: Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։ Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։ Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։ Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր: Տեսանյութում ներկայացված են Տաթևում պարապլաներային փորձնական թռիչքները, հայտնում էIDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը: Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիային կից գործում է դպրոց: Դպրոցը կա արդեն մոտ 20 տարի: Դպրոց կարող են հաճախել 16 տարին լրացած անձինք: Ուսուցման արժեքը մոտ 250.000-ից 500.000 դրամ է՝ կախված՝ պարապմունքներն անցկացվում են անհատական, թե՝ խմբակային տարբերակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |