Բրյուսելի դատարանն ազատ է արձակել Պուչդեմոնին![]() 6 նոյեմբերի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Դատական քննիչը Բրյուսելում ազատ է արձակել Կատալոնիայի տարածաշրջանային վարչակազմի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա 4 աշխատակիցներին: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Բելգիայի դատախազությունը: Նրանց, սակայն, արգելվում է լքել երկիրն առանց դատարանի թույլտվության: Նրանք պետք է թողնեն իրենց հասցեներն ու ներկա լինեն իրենց գործով բոլոր դատական նիստերին, ասել են դատախազությունում: Այժմ գործը կուղարկվի առաջին ատյանի դատարանի խորհրդակցական սենյակ, որը 15 օրում դատավճիռ կկայացնի Իսպանիայի իշխանությունների կողմից ստորագրված ձերբակալության եվրոպական թույլտվությունն իրագործելու վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն: Իսպանիայի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրել Կարլես Պուչդեմոնին և Մադրիդի կողմից լուծարված Կատալոնիայի վարչակազմի ու խորհրդարանի մյուս անդամներին՝ մեղադրելով պետական իշխանության դեմ ապստամբելու և բյուջեի միջոցները չարաշահելու մեջ: Իսկ Իսպանիայի գերագույն դատարանը նրանց կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ավելի ուշ Բելգիայի դատախազը հաստատել է, որ ձերբակալության 5 եվրոպական թույլտվություն է ստացել: Պուչդեմոնն ու նրա աշխատակիցները հանձնվել էին բելգիական ոստիկանությանը նոյեմբերի 5-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |