Ռոնալդուն Եվրոպայի վատագույն ֆուտբոլիստն է չիրացված հարվածների քանակով![]() 6 նոյեմբերի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ չի դարձել Լա Լիգայի 11-րդ տուրում «Լաս Պալմասի».հետ խաղում: Պորտուգալացի ֆուտբոլիստը 8 հարված է հասցրել մրցակցի դարպասին: Ընթացիկ խաղաշրջանում Ռոնալդուն առայժմ վատագուն ցուցանիշն ունի չիրացված գոլերի քանակով Եվրոպայի առաջատար 5 առաջնությունների բոլոր ֆուտբոլիստների շրջանում: Ռոնալդուի 47 հարվածից նպատակին է հասել միայն մեկը, գրում է Eurosport-ը: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 2017/18 խաղաշրջանում 8 գոլի հեղինակ է դարձել, 1 գոլային փոխանցում կատարել խաղաշրջանի 12 խաղում: Իսպանիայի առաջնությունում հարձակվողը 1 գոլի հեղինակ է դարձել և 1 գոլային փոխանցում կատարել: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2016-ի լավագույն ռմբարկու ըստ IFFHS-ի՝ Ֆուտբոլի և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի: 2016-ին Ռոնալդուն 24 գնդակ է խփել՝ 11-ը «Ռեալի» կազմում, 13-ը՝ Պորտուգալիայի հավաքականի, առաջ անցնելով Լիոնել Մեսսիից, որի հաշվին 21 գնդակ կա, և Էդինսոն Կավանիից, որի հաշվին 18 գնդակ կա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |