Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:

Al-Masdar News-ի փոխանցմամբ՝ սիրիական կառավարությունը՝ Սիրիայի ազատ բանակի (FSA), «Ալ-Նուսրայի» և ԻՊ զինյալների կողմից լրջորեն վնասված հուշահամալիրը վերականգնելու վերաբերյալ որևէ ծրագրի մասին դեռևս չի հայտարարել: «Հուշահամալիրի վերականգնումը ենթադրաբար կիրականացվի Դեր Զորի վերակառուցման ընթացքում»,-գրում է կայքը:

Սիրիական Դեր Զոր քաղաքը իսլամիստների վերահսկողության տակ գտնվել է երեք տարի: 2014 թ սեպտեմբերին «Իսլամական պետություն»-ը պայթեցրել էր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---