Գիտնականները պարզել են, թե ինչ են զգում մարդիկ մահից հետո

Գիտնականները պարզել են, թե ինչ են զգում մարդիկ մահից հետո

PanARMENIAN.Net - Մահից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են և հասկանում են, թե ինչ է կատարվում շուրջը: Այդ մասին հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի (NYU Langone School of Medicine) գիտնականները, գրում է ՌԻԱ Նովոստին LiveScience-ի վրա հղումով:

Բժիշկները գրանցում են մահը սրտի կանգի պահին՝ արյունն այլևս չի հասնում գլխուղեղին, ինչը հանգեցնում է ուղեղի աշխատանքի գրեթե վայրկյանական դադարեցմանը: Արդյունքում ուղեղի բջիջները սկսում են մեռնել, սակայն դրա համար կարող է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահից հետո, կարծում է հետազոտության ղեկավար Սեմ Պարնիան:

Ասվում է նաև, որ մարդու գիտակցությունը միանգամից չի անջատվում, երբ կանգնում է սիրտը: «Մահվան առաջին փուլում» մարդիկ դեռևս կարող են պահպանել ընկալման ունակությունը: Դրա ապացույցն են այն դեպքերը, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողանում են մանրամասն նկարագրել, թե ինչ էր կատարվում իրենց կլինիկական մահվան ժամանակ:

«Նրանք պատմում են, որ տեսել են բժիշկներին ու բուժքույրերին, որոնք իրենց աշխատանքն էին կատարում, լսել են նրանց խոսակցությունները՝ փաստեր, որոնք հակառակ դեպքում, նրանք չէին իմանա»,-ասել է Պարնիան: Ինչպես հայտարարել է գիտնականը, այդ հիշողությունները հաստատել են նաև բժիշկները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---