Facebook-ում մոտ 270 մլն կեղծ հաշիվ կա![]() 6 նոյեմբերի 2017 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտարարել է, որ սոցիալական ցանցում մոտ 270 մլն կեղծ հաշիվ կա: The Telegraph-ի փոխանցմամբ՝ ընկերությունը խոստովանել է, որ վերջին տարիներին կեղծ հաշիվների քանակը զգալի աճել է: «2017-ի առաջին կիսամյակում սոցիալական ցանցի մոտ 2,1 միլիարդ հաշիվներից 2-3%-ն է միայն կեղծ եղել: Հուլիսից կեղծ հաշիվների քանակը հասել է 1%-ի: Իրական օգտատերերի հաշիվների կրկնօրինակները սոցիալական ցանցում կազմել են 10%, ինչը գրեթե երկու անգամ շատ է նախորդ կիսամյակի ցուցանիշից»,- հայտնում են ընկերությունից: Նրանց կարծիքով, Facebook-ը, ի տարբերություն այլ սոցիալական ցանցերի, ինչպես օրինակ Twitter-ն է, ավելի քիչ կեղծ հաշիվներ ունի և ավելի լավ գործիքներ ունի դրանց դեմ պայքարելու համար: Ընկերությունն այժմ աշխատում է օգտատերերի նույնականացման գործիքների մշակման և բարելավման վրա: 2017-ի հունիսին սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հատել էր 2 միլիարդի սահմանը: Մեկ միլիարդ օգտատերի սահմանը Ֆեյսբուքը հատել էր 2015-ի օգոստոսին: Ներկա պահին Facebook-ը աշխարհի ամենատարածված սոցցանցն է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |