1 մլն մարդ WhatsApp-ի կեղծ հավելված է ներբեռնել

1 մլն մարդ WhatsApp-ի կեղծ հավելված է ներբեռնել

PanARMENIAN.Net - Google Play Store-ում հայտնված WhatsApp հավելվածի կեղծ տարբերակը ներբեռնվել է մոտ մեկ մլն անգամ: BBC-ի փոխանցմամբ՝ հավելվածն արդեն հեռացվել է Play Store-ից:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավարները կարծում են, որ շատ հավանական է՝ կեղծ հավելվածը մշակվել է WhatsApp-ի ծրագրավորողներից մեկի կողմից, քանի որ այն չափազանց նման է եղել օրիգինալ տարբերակին:

Հավելվածը ներբեռնած օգտատերերի սմարթֆոնները որևէ կերպ չեն վնասվել: Google-ը պարբերաբար մաքրում է Play Store-ն այստեղ հայտնված կեղծ հավելվածներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---