Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողել են Եվրոպայի առաջնությունը![]() 7 նոյեմբերի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեւոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջև, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջև: Հավաքականը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի ընտրանին։ Կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը: Եզրափակիչ տուրում մեր թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին: Միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջև կարողացավ ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |