Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչները կտրականապես համաձայն չեն ՀՀ ԿԸՀ արդյունքների հետ20 փետրվարի 2008 - 02:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Լեուն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչները համաձայն չեն Հայաստանի ԿԸՀ-ի կողմից ներկայացրած տվյալների հետ նախագահական ընտրությունների արդյունքների մասին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Մեր ունեցած տվյալներով, ընտրությունները կոպիտ խախտումներով են անցել, ինչը բնականաբար արտացոլվում է քվեարկության արդյունքների վրա: Մեր վստահված անձանց կողմից փոխանցած տվյալները չեն համընկնում Հայաստանի ԿԸՀ արդյունքների հետ: Բացի այդ, ԿԸՀ ներկայացրած տվյալները հանրապետության ընտրողների թվաքանակի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, ինչը եւ թույլ է տվել կեղծել արդյունքները»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչը:Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է «ընտրատեղամասերում էլեկտրաէներգիայի զանգվածային հովհարային անջատումները ձայների հաշվման ժամանակ, թեկնածուի վստահված անձանց ծեծը, արդյունքների հաշվարկի հատուկ դադարեցումը»: «Մենք տեղեկատվություն ունենք, ըստ որի Երեւանում ձայների քանակով հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն Հայաստանի ԿԸՀ-ն չի հրապարակում այն տեղմասերի արդյունքները, որտեղ հաղթանակ է տարել Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- հաղորդել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել է, որ նրանք դիմել են դիտորդական առաքելություններին հստակ խախտումների օրինակներով, սակայն վերջիններս հայտարարում են, որ այս կամ այն պատճառով չեն կարող ժամանել կոնկրետ ընտրատեղամաս: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչը ընդգծել է, որ բոլոր այդ խախտումները տեղի են ունենում իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ եւ «թաղային հեղինակությունների» անմիջական մասնակցությամբ: Մամլո ասուլիսի վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չնայած դիտորդական առաքելությունների գնահատականներին, վաղվա հանրահավաքը Մատենադարանի մոտ այնուամենայնիվ կայանալու է եւ «Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները կնախաձեռնեն բոլոր օրինական միջոցները խախտումների եւ ձայների կեղծման դեմ պայքարում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |