Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ 5 նամականիշով գեղաթերթիկ է մարվել![]() 7 նոյեմբերի 2017 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի պատմության թանգարանում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել է և շրջանառության մեջ է դրվել հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին: Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30.000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը և Հարություն Սամուելյանը: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի չափսերն են՝ 29,0 x 35,0 մմ, 43,0 x 45,5 մմ:Գեղաթերթիկի չափսերը` 244,0 x 94,0 մմ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |