Պատկերների որոնման նոր հավելվածը կօգնի գտնել ցանկացած ապրանք![]() 8 նոյեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Thread Genius-ը պատկերների որոնման ծառայություն առաջարկող նոր հավելված է: Այն օգնում է գտնել ցանկացած առարկա, արտադրանք պատկերող նկարների հազարավոր նույնանման պատկերներ Instagram, Bloglovin, Pinterest, and Shopstyle և այլ սոցիալական ցանցերից: Հավելվածը ստեղծվել է գեղարվեստական նկարների արագ որոնման և նրանց հեղինակներին ճանաչել օգնելու նպատակով: Այն անվճար հարթակ է, հատկապես, սկսնակ նկարիչների համար, ովքեր տեղադրում են այստեղ իրենց գործերը: Օգտատերերի մեծ մասը, սակայն, կիրառում է հավելվածը հիմնականում որևէ ապրանք պատկերող՝ կոշիկ, զգեստ և այլն, նկարներ գտնելու նպատակով: Օրինակ, եթե ձեզ դուր է եկել որևէ կոշիկ, դուք կարող եք նկարել այն, տեղադրել համակարգում և գտնել նույնանման կոշիկներ պատկերող հարյուրավոր նկարներ, հետևել նկարների հղումներին և իմանալ, թե որ խանութում կարող եք գտնել նման կոշիկ: Համակարգը թույլ է տալիս փնտրել նկարի առանձին մասեր: Օգտատերրեը կարող են որոնվող ապրանքը նկարագրող՝ գույնը, տեսակը և այլն, բանալի բառեր ներմուծել համակարգ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |