Սիրիական բանակը, լիբանանյան ծայրահեղական «Հեզբոլլահ» շիաների շարժումն ու Իրաքի աշխարհազորայինները մտել են «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետերից մեկը՝ Աբու Քեմալ քաղաքը Դեր Զորի նահանգում՝ Իրաքի հետ սահմանին: Այդ մասին հայտնել են համատեղ հրամանատարության ներկայացուցիչները:
Գրոհայինների ձեռքում են մնում մոտակա գյուղերը, մի շարք սահմանամերձ բնակավայրեր սակավաթիվ բնակչությամբ, ինչպես նաև որոշ բնակավայրեր հարևան Իրաքում, գրում է Deutsche Welle-ն:
Ռաքքայի, իսկ այժմ նաև Աբու Քեմալի ազատագրմամբ, գրոհայինների ձեռքում այլևս խոշոր բնակավայրերն չեն մնացել:
Սիրիայում ռազմական գործողությունների մոտալուտ ավարտի մասին հոկտեմբերի 16-ին Թել Ավիվում հայտարարել էր ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: