Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ![]() 9 նոյեմբերի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ոգեշնչող տեսարաններ, համեղ ուտեստներ, թև տվող խմիչնքեր՝ այս ամենը Հայաստան այցելելու ծանրակշիռ պատճառներ են, ինչպես դա վերջերս արեց Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը:Այդ մասին գրում է ռուսական Hellomagazine պարբերականը՝ ներկայացնելով Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ: Որպես առաջին պատճառ նշվում է քաղաքի ճարտարապետությունը: «Այստեղ չկա միասնական ճարտարապետական պատկեր: Դա բացատրվում է նրանով, որ Երևանը, որը հիմնավել է Հռոմից 29 տարի առաջ, իր գոյության ընթացքում բազմիցս է քանդվել ու նորից կառուցվել: Երևանը կոնտրաստ ճարտարապետության քաղաք է՝ սև քարից պատմական կառույցներն Երևանում վարդագույն տուֆից կառուցված համեմատաբար նոր շենքերի հարևանությամբ են գտնվում, իսկ ժամանակակից ապակյա բիզնես-կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա տների կողքին»,-ասվում է հրապարակման մեջ: Երևան այցելելու երկրորդ պատճառը քաղաքում ամեն ճաշակի երաժշտությունն է՝ ջազ, Ազնավուր, Քանյե Ուեսթ և System of a Down: Երրորդ պատճառն, ըստ ամսագրի, կերակուրն է: «Խոհանոցը բնակիչների բնավորության իդեալական արտացոլանք է՝ նույնքան բազմազան ու տարբեր, ավանդական , բայց ընդունող ժամանակակից գաստրոնոմիական հովերը»,-գրում է հեղինակը: 4-րդ պատճառը կոնյակն է: «Չէ որ կոնյակն այս ժողովրդի համար զուտ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության մաս»,-գրում է պարբերականը: 5-րդ պատճառն, ըստ ամսագրի, այն է, որ Երևանի մերձակայքում են գտնվում այն վայրերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է այցելի կյանքում գոնե մեկ անգամ՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի, Գեղարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |