Իբրահիմովիչ. Չեմ վերադառնա Շվեդիայի հավաքական![]() 10 նոյեմբերի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացառել է Շվեդիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը, եթե թիմը մասնակցի ԱԱ-2018-ին: «Ես չեմ մտածում Շվեդիայի հավաքականի կամ աշխարհի առաջնության մասին: Ինձ ավելի մտահոգում է իմ շուտափույթ վերադարձը: Ազգային թիմի հետ իմ պատմությունն ավարտված է: Գուցե, կարող էի ավելին անել հավաքականի համար, գուցե՝ ոչ, բայց այդ պատմությունն արդեն մոտենում է ավարտին»,-ասել է նա, հայտնում է eurosport-ը Sky Sport Italy-ի վրա հղումով: Իբրահիմովիչն ասել է, որ լավ կլինի, եթե Շվեդիան մասնակցի աշխարհի առաջնությանը: «Հիմա, երբ ես թիմում չեմ, հավաքականի հանդեպ ճնշումը նվազել է, ակնկալիքներն ավելի քիչ են: Երբ ես թիմում էի, թիմից հաղթանակներ էին ակնկալում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում: Ինձ թվում է, առանց ինձ ամեն ինչ փոխվել է, թիմն առանց լարվածության է խաղղում, քանի որ կորցնելու բան չունի: Եթե ես իմ եսին տուրք տայի, կասեի, թե ինձ հետ Շվեդիան ավելի ուժեղ կլիներ, բայց հավաքականը լավ է խաղում: Թիմը երկրորդն է բարդ խմբում և շանս ունի մասնակցելու անցումային խաղերին»,-ասել է Իբրահիմովիչը: Նոյեմբերի 10-ին Շվեդիան կխաղա Իտալիայի հետ առաջին անցումային խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |