11 նոյեմբերի 2017 - 15:44 AMT
Գեղասահորդուհի Մեդվեդևան հաղթել է Օսակայի Գրան պրիի մրցափուլում

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթել է ճապոնական Օսակայում ընթացող Գրան պրիի չորրորդ մրցափուլում:

Նոյեմբերի 11-ին մենասահորդները ներկայացնում էին ազատ ծրագիրը: Իր կատարման համար Մեդվեդևան ստացել է 144,40 միավոր և ընդհանուր առմամբ հավաքել 224,39 միավոր:

Երկրորդ հորիզոնականում իտալուհի Կարոլինա Կոստներն է 2012,24 միավորով, իսկ եռյակը եզրափակում է ռուսաստանցի Պոլինա Ցուրսկայան 210,19 միավորով, գրում է rsport-ը: