// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նորաբաց «ՌԻՈ»-ի տարածքում էկզոտարիում կգործի

Նորաբաց «ՌԻՈ»-ի տարածքում էկզոտարիում կգործի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Երևանում բացվել է «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցի կենտրոնը, որի տարածքում Հայաստանում խոշոր էկզոտարիում կբացվի:

Էկզոտարիումի ընդհանուր մակերեսը 600 քմ է, որտեղ ներկայացված է մոտ 60 կենդանիների տեսակ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն:

«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնի ընդհանուր մակերեսը 24.000 քմ է: Նոր կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600.000 մարդ: Այցելուների հարմարավետության համար նախատեսված է վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով:

Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործի մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ):

Առևտրի կենտրոնի երրորդ հարկում գտնվող ֆուդքորթի գոտում գտնվում են KFC-ն և Տաշիր պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:

«Տաշիր» ընկերությունների խումբը իր ուժերով լրիվ ծավալով իրականացրել է նոր առևտրային կենտրոնի նախագծման, շինարարական և բրոքերային գործունեության աշխատանքները: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հրավիրված հյուրեր: Առևտրային կենտրոնից բացի «Տաշիրը» ներկայացրել մի շարք սեփական նախագծեր։ Խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն դոլար:

Երևանում «ՌԻՈ»-ն դարձավ Հայաստանի տարածքում Խմբի կողմից բացված թվով 4-րդ առևտրի կենտրոնը: Նախկինում 2004թ. բացվել է «Տաշիր» առևտրի կենտրոնը, 2012թ. «Դալմա գարդեն մոլ» առևտրային զվարճանքի կենտրոնը, իսկ 2016թ. «Տաշիր ստրիթ շոփինգ գելըրին»։

Հյուրերին և կենտրոնի առաջին այցելուներին հասցեագրված իր խոսքում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նշել է, որ «ՌԻՈ» առևտրի կենտրոնի բացմամբ քաղաքում կբացվի մոտ 500 նոր աշխատատեղ:

Համալիրի շենքն առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին: Շենքի ճակատները կառուցված են բնական քարից, առևտրի կենտրոնի ճակատները զարդարված են շրջապատկեր պատուհաններով:

«Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է ռուսական շուկայում առևտրային անշարժ գույքի խոշորագույն զարգացնողներից մեկը: Այսօր Խումբը կառավարում է 30 առևտրի կենտրոններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում և Երևանում: Այս պահին շինարարության փուլում է գտնվում ևս 6 առևտրային զվարճանքի կենտրոն:

«Տաշիրը» դաշնային մակարդակով բազմապրոֆիլային ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և ռուսական տնտեսության տարբեր հատվածներում միավորում է ավելի քան 200 ընկերություն, այդ թվում շինարարական, արտադրական, ֆինանսական, էներգետիկ ոլորտներում, զարգացման, մանրածախ առևտրի և զվարճանքի արդյունաբերությունում: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 45 000 մարդ: Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի 25 քաղաք: Ընկերության հիմնադիր և նախագահն է Սամվել Կարապետյանը, գլխամասը գտնվում է Մոսկվա քաղաքում:

 Ուշագրավ
Դեպի Իսպանիա վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝
Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը
Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը հատկացվելու է շինարարարական աշխատանքներին