// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հոկտեմբերին գներն աճել են 0,8%-ով

Հոկտեմբերին գներն աճել են 0,8%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում 1,2%-ով աճել են սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գները:

Պարենային շուկայում գնաճը պայմանավորվել է հիմնականում մսի, ձկան, ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի, ձվի, յուղերի, ճարպերի, բանջարեղենի 11,8% գնաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել 13,6% գնաճ:

1,9%-ով գնաճ է արձանագրվել նաև ոչ պարենային ապրանքների շուկայում: Ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին 0,5%-ով նվազել են ծառայությունների ոլորտում գրանցված սակագները:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը