// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գիտնականները պարզել են՝ սուրճն օգտակար է սրտի համար

Գիտնականները պարզել են՝ սուրճն օգտակար է սրտի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սրտի ասոցիացիայի մասնագետները պարզել են, որ սուրճի օգտագործումը կապված է սրտի անբավարարության և ինսուլտի զարգացման ռիսկի նվազեցման հետ:

Գիտնականները մեքենայացված ալգորիթմի միջոցով վերլուծել են Framingham երկարատև հետազոտության արդյունքները, որը նվիրված էր տարբեր սննդկարագերի և սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև կապին: Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում սուրճի յուրաքանչյուր լրացուցիչ բաժակը 7 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը և 8 տոկոսով՝ ինսուլտինը, գրում է Lenta.ru-ն EurekAlert! կայքի վրա հղումով:

Թեև հետազոտության արդյունքները չեն բացահայտում պատճառահետևանքային կապը, այլ գիտական աշխատություններից հայտնի է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, ինչպես նաև նվազեցնում է տարբեր տիպի քաղցկեղների զարգացման հավանականությունը, այդ թվում լյարդի քաղցկեղի: Հաշվի առնելով այս ամենը՝ սուրճն իրոք կարող է կանխել մահը սրտանոթային համակարգի աշխատանքի խափանումից:

 Ուշագրավ