// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով

Ադրբեջանում նավթի  արդյունահանումը նվազել է 7,2%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 10 ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է երկրի պետական վիճակագրական ծառայությունը:

Ծառայության տվյալների համաձայն՝ 2,6%-ով նվազել են նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալներ:

Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար:

Միջին տարեկան գնաճն Ադրբեջանում, ըստ բանկի կանխատեսումների, 2017-ի ավարտին կկազմի 14%, թեև նախորդ զեկույցում ակնկալվում էր 9%: Բանկը 2018-ի համար 10% գնաճ է կանխատեսել, թեև նախկինում՝ 8% էր:

 Ուշագրավ
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան