// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԶԼՄ-ներ. Ադրբեջանցի գործարար Իսմայիլովը ցանկացել է սպանել Աբրահամ Ռուսոյին

ԶԼՄ-ներ. Ադրբեջանցի գործարար Իսմայիլովը ցանկացել է սպանել Աբրահամ Ռուսոյին

PanARMENIAN.Net - Մոսկվայի Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր,ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն, ինչպես նաև Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձը, կազմակերպելու մեջ: Ըստ քննության, Իսմայիլովը կարող է մեղսակից լինել ՌԴ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինի սպանությանը:

Ասվում է նաև, որ Թելման Իսմայիլովը մարդասպանների է վարձել երգիչ Աբրահամ Ռուսոյին սպանելու համար, որի պրոդյուսերն է եղել ժամանակին, գրում է Life.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանն արտոնել է Թելման Իսմայիլովի ձերբակալությունը՝ մեղադրելով նրան 2 սպանության կազմակերպման մեջ: Այդ մասին հայտնել էր նրա փաստաբան Մարինա Ռուսակովան: Իսմայիլովին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության համար:

Ադրբեջանցի գործարարի հետքն է հայտնաբերվել նաև հողօգտագործման դեպարտամենտի մի պաշտոնյա կնոջ սպանության գործում:

2015-ին Forbes-ը 600 մլն դոլար էր գնահատել Իսմայիլովի կարողությունը, իսկ 2016-ին նա մեծ ֆինանսական խնդիրներ ունեցավ: 2017-ին ադրբեջանցի գործարարը սնանկ ճանաչվեց:

Հայտարարված է Իսմայիլովի միջազգային հետախուզում:

 Ուշագրավ
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը
Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է
Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա