// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սոցաջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված գյուղերում կարող է 3 տարով երկարաձգվել

Սոցաջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված գյուղերում կարող է 3 տարով երկարաձգվել

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկում է ևս 3 տարով երկարաձգել սոցիալական աջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է փոխնախարար Վաչե Տերտերյանը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։

Նախատեսվում է բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում և այլն։ Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:

Վաչե Տերտերյանը հիշեցրել է, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015-ից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազար դրամ գումար։ Ինչ վերաբերում է բաժանորդների թվին, ապա փոխնախարարը նշել, որ դրանց թվով փոփոխություններ չկան։

 Ուշագրավ
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե