// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում բացվել է աշխարհում առաջին՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը

Երևանում բացվել է աշխարհում առաջին՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Երևանում, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, բացվել է աշխարհում առաջին ՄԱԿ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում:

Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության, վերլուծությունների իրականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը և խթանելու «Օրակարգ 2030»-ի իրականացման գործընթացը:

Կենտրոնի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի Հայաստանում առկա խնդիրների լուծմանը: «Կենտրոնի հիմնական դերը կլինի աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը ներգրավելը՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունն ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում»,-ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու և իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ է արդեն գործում:

«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը և կատարած աշխատանքը ՄԱԿ-ի և պետության միջև լավ համագործակցության օրինակ կդառնան»,-ասել Կարեն Կարապետյանը:

Կենտրոնն արդեն համագործակցում է Stanford Change Labs, UN Global Pulse, The Behavioral Insights Team, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և այլ կազմակերպությունների հետ:

 Ուշագրավ
Դեպի Իսպանիա վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝
Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը
Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը հատկացվելու է շինարարարական աշխատանքներին