ԱԳ փոխնախարարը Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ մոտեցումը![]() 15 նոյեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենին։ Ֆիննական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք փաստելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ֆիննական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը շարունակական զարգացում է ապրում։ Քննարկումները կենտրոնացել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա, մտքեր են փոխանակվել ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման վերաբերյալ։ Փոխնախարար Նազարյանն անդրադարձել է Ֆինլանդիայի՝ որպես դոնոր երկրի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանն, ու կարևորել Հայաստանի և Ֆինլանդիայի արդյունավետ շփումները միջազգային տարբեր կառույցների, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նույն օրը Սամուլի Վիրտանենին ընդունել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |