ՀԷՑ-ը մինչև 2027թ. մոտ $730 մլն ներդրում կիրականացնի![]() 15 նոյեմբերի 2017 - 14:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը 2016-2027թթ. ընթացքում մոտ 350 միլիարդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ 730 մլն դոլար) ներդրումներ կիրականացնի` առանց ավելացված արժեքի հարկի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 15-ին հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թթ. ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին: Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 6(10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների ամբողջական փոխարինում և արդիականացում, 35 - 0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում և արդիականացում, այդ թվում երկրորդային էլեկտրամատակարարման ապահովում, ցանցի ընդլայնում և նոր բաժանորդների միացում, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում և կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում, ասվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ: Արդյունքում կկրճատվեն ընկերության ծախսերը, կորուստները կհամապատասխանեցվեն եվրոպական ընդունված չափանիշներին, գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները, ասված է հաղորդագրությունում: ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին: «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբի» և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի 1 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |