Զիմբաբվեում հեղաշրջում է. Նախագահ Մուգաբեն կալանքի տակ է![]() 15 նոյեմբերի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեում պետական հեռուստաընկերության շենքը գրաված զինվորականները հայտարարել են, որ կալանավորել են երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին: Ընդ որում, նրանք չեն համարում, որ դա ռազմական հեղաշրջում է և հայտարարում են, որ Մուգաբեին և նրա հարազատաներին ոչինչ չի սպառնում: Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունում հայտարարել են, որ այդ քայլն անհրաժեշտ էր «ազգի առողջության համար»: «Ոչ Զիմբաբվեն, ոչ կուսակցությունը Մուգաբեի, կամ նրա կնողջ սեփականությունը չեն: Այսօր նոր դարաշրջան է սկսվում»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Մուգաբեն պատրաստվում է հրաժարական տալ, իսկ նրա հետնորդը կդառնա ոչ թե կինը, ինչպես նախկինում էր ասվել, այլ փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան: Զինյալները գրավել են հեռուստաալիքի շենքը նոյեմբերի լույս 15-ի գիշերը: «Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |