Դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային $450 միլիոնով![]() 16 նոյեմբերի 2017 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը պատկանում էր հայտնի ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին: Միլիարդատերն այն գնել էր $127 միլիոնով: Գնորդը կտավի համար առաջարկել էր 400 մլն դոլար, կտավի ընդհանուր արժեքը կազմել է $450,3 մլն, ասվում է աճուրդի տան կայքում: Սակարկությունը կես ժամ է տևել, կտավի մեկնարկային գինը 4 անգամ ցածր էր՝ 100 մլն դոլար, հայտնում է RBK-ն: Դա Վինչին ստեղծել է «Աշխարհի փրկիչը» կտավը մոտավորապես 1500թ.: Կտավը եղել է Եվրոպայի արքայական տոհմերի հավաքածուներում և առաջին անգամ աճուրդի հանվել 1958-ին Sotheby’s-ում: Այն ժամանակ դեռ Դա Վինչիի հեղինակ լինելը հաստատված չէր և նկարը պայմանականորեն դասեցին Դա Վինչիի դպրոցին: Գնորդը ընդամենը 45 ֆունտ վճարեց կտավի համար:
Մասնավոր հավաքածուներում գտվող Դա Վինչիի միակ հայտնի կտավը վաճառվել է ամենաթանկ գնով: Մինչ այդ ամենաթանկարժեք գործարքն էր համարվում հանրային սակարկությունների ժամանակ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) կտավի վաճառքը $179,4 մլն: Դա 2015-ի մայիսին էր, իսկ նույն թվականի նոյեմբերին Christie's-ում $170,4 մլն վաճառվեց հայտնի իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը: . Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |