Նոր երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են նաև Արցախում և ՀՀ-ում

Նոր երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են նաև Արցախում և ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) նոր 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է և համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:

Երկրաշարժը զգացվել է Արցախում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:

Օջախի խորությունը 10 կմ է:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---