Ադրբեջանում բենզինը թանկացել է` արտերկրից է ներկրվում

Ադրբեջանում բենզինը թանկացել է` արտերկրից է ներկրվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բարձրացել են Аİ-95 («Պրեմիում») և Aİ-98 (Super) բենզինի գները: Այս տեսակի բենզինը ներկրվում է Ադրբեջան արտերկրից:

Аİ-95 բենզինի մանրածախ գինը բարձրացել է մինչև 1,25 մանաթ, իսկ Aİ-98-ինը՝ մինչև 1,50 մանաթ: Ներկրվող բենզինի գինը չի կանոնակարգվում համապատախան մարմնի կողմից, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Аİ-92-ի և դիզելային վառելիքի գինը չի փոխվել, քանի որ կանոնակարգվում է Սակագնային խորհրդի կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---