Առաջին անգամ խմբագրվել է կենդանի մարդու ԴՆԹ-ն![]() 18 նոյեմբերի 2017 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներն առաջին անգամ կարողացել են «խմբագրել» մարդու գենը անմիջապես նրա մարմնի մեջ: The Associated Press-ի փոխանցմամբ, փորձն իրականացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 44-ամյա տղամարդու վրա: Լրատվամիջոցը գրում է, որ փորձի վերջնական արդյունքները կերևան մեկ ամիս անց: Եթե այն դրական արդյունքներ ունենա, մեծ առաջընթաց կգրանցվի գենոթերապիայի ոլորտում: Փորձի հեղինակները նպատակ ունեն բուժել մարդկանց որոշ հիվանդություններ: Մեթոդն առայժմ կարող է բուժել հեմոֆիլան և մետաբոլիկ հիվանդություններ: Նախկինում գիտնականները փոփոխում էին մարդկանց ԴՆԹ-ն լաբորատորիայում, իսկ այնուհետև տեղադրում փոփոխված բջիջները հիվանդի օրգանիզմի մեջ: 2016-ին բրիտանացի մի խումբ գիտնականների հաջողվել էր փոխել մարդու սաղմի ԴՆԹ-ն: 41 էմբրիոնի վրա իրականացված փորձը թույլ էր տվել գիտնականներին գալ այն եզրահանգմանը, որ հնարավոր է փոխել և «առողջացնել» երեխայի գենը դեռևս նրա մոր արգանդում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |