21 նոյեմբերի 2017 - 15:14 AMT
iPhone X-ը չի գլխավորել 2017-ի լավագույն գաջեթների վարկանիշը

Ճապոնական Nintendo ընկերության Switch խաղային սարքը գլխավորել է 2017-ի տեխնիկական լավագույն նորույթների վարկանիշն ըստ Time ամսագրի: Այդ մասին ասվում է պարբերականի կայքում:

Կոնսոլը, որը բաղկացած է 6,2-դյույմանոց էկրանով պլանշետից և Joy-Con գեյմփադերից, որոնք թույլ են տալիս կցորդը վերածել ստացիոնար կցորդի, առաջ է անցել iPhone X-ից, որը երկրորդ հորիզոնականում է: Ըստ հոդվածի հեղինակների, Apple-ի նորույթը, անկախ թանկությունից ու բարդություններից, նոր չափանիշ է ստեղծել ապագայի սմարթֆոնների համար: Եռյակը եզրափակել է Microsoft Surface նոութբուքն իր «թեթև և էլեգանտ դիզայնով ու երկարակյաց մարտկոցով»,-գրում է Lenta.ru-ն:

Տասնյակում են նաև DJI Spark մինի կվադրոկոպտերը, Samsung Galaxy S8 սմարթֆոնը, Super Nintendo Entertainment System (SNES) Classic խաղային կցորդը, Amazon Echo երկրորդ սերնդի աուդիոսարքը, Xbox One X կոնսոլը, Apple Watch 3 խելացի ժամացույցն ու Sony Alpha A7R տեսախցիկը: