ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի անդամ Նեյմարը պատմել է իր երազանքների մասին: «Ուզում եմ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, հետո՝ աշխարհի առաջնությունում: Սրանք են հիմա իմ գլխավոր երազանքները: Եվ հետո, գուցե, ամուսնանամ»,-ասել է Նեյմարը:
Բրազիլացի ֆուտբոլիստը նաև ասել է, որ գոհ է Փարիզում իր կյանքից, գրում է championat.com-ը Marca-ի վրա հղումով:
«Փարիզը գեղեցիկ քաղաք է, իսկ ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստներն ինձ շատ լավ ընդունեցին: Ես երջանիկ եմ այստեղ»,-ասել է Նեյմարը:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոպվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով: Ֆրանսիայի առաջնության 8 տուրում բրազիլացին 7 գոլի հեղինակ է դարձել և 7 անգամ փոխանցում կատարել: