Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են![]() 21 նոյեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել, հայտնում է Haqqin.az-ն իտալական ANSA-ի վրա հղումով: Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք: 2017-ի մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն է տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում է կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |