Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը![]() 21 նոյեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել Քութայիսում համալսարանի կառուցման համար: Շինարարությունն արդեն ընթացքում է, համալսարանը կառուցվում է Իմերեթիի շրջանում 140 հա վրա և հավակնում է դառնալ առաջին մասշտաբային կրթական կենտրոնը տարածաշրջանում: Այն հագեցած է լինելու արդիական լաբորատորիաներով և ենթակառուցվածքներով: Համալսարանում 60.000 ուսանող կուսանի, հայտնում է Sputnik Գրուզիան: Համալսարանի հիմնական ուղղվածությունը կլինեն տեխնոլոգիական և տեխնիկական գիտությունները: Առաջին ուսանողներին համալսարանը կընդունի արդեն 2019-ին: Վրաց գործընկերներին կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները: Բացի արդիական լսարաններից ու լաբորատորիաներից, համալսարանը կունենա կոնֆեռանսի դահլիճներ, գրադարաններ, ուսանողների և դասախոսների համար նախատեսված հանրակացարաններ: Կլինեն նաև կինոթատրոններ, հանգստի ակումբներ, սրճարաններ, սպորտային ենթակառուցվածքներ՝ ֆուտբոլի և ռեգբիի մարզադաշտեր, թենիսի կորտեր, լողավազան, բասկետբոլի հարթակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |