«Զվեզդա» հեռուստաալիքը ներողություն է խնդրել ՀՀԿ ու Նժդեհի մասին հաղորդման համար![]() 22 նոյեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը ներողություն է խնդրել «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ Հայաստանի հասցեին հնչած ոչ կոռեկտ արտահայտությունների և գնահատականների համար: Հաղորդավարի ձևակերպումները որակելով որպես բացթողում՝ «Զվեզդա» հեռուստաալիքի ներկայացուցիչը պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Այդ մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը: «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման եթերում հաղորդավարը ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: «2017-ի նոյեմբերի 19-ի եթերում «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ, ՀՀ և ԵՄ համագործակցության մասին հատվածում հաղորդավարուհի Կրաշեննիկովան ոչ կոռեկտ արտահայտություններ և գնահատականներ է հնչեցրել: Թույլ տված սխալի համար ներողություն ենք խնդրում»,-մասնավորապես ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ստացած նամակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Զվեզդան» Youtube-ում իր ալիքից հանել է «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդումը: Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: «Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ»,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |