Հունվարի 1-ից ջուրը կթանկանա 11․4 դրամով![]() 22 նոյեմբերի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նոյեմբերի 22-ի նիստում որոշվել է խմելու ջրի մեկ խորանարդ մետրը հունվարի 1-ից թանկացնել 11․4 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: ՀՀ շարքային քաղաքացիների համար խմելու ջուրը կթանկանա 11 դրամ 41 լումայով։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից «Վեոլիա ջուր»-ը օգոստոսին ներկայացրած հայտով պահանջել էր սակագինը բարձրացնել 14 դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |