Deutsche Welle-ն՝ ՀՀ և ԵՄ մերձեցման երկրորդ փորձի մասին. ՀՀ-ն «և-և»-ի կողմնակից է23 նոյեմբերի 2017 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Եվրամիությունը և Հայաստանը մտադիր են համապարփակ և ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել Բրյուսելում կայանալիք «Արևելայն գործընկերության» գագաթնաժողովում: Այս թեմային է անդրադառնում Deutsche Welle-ն՝ մտորելով այն մասին արդյոք այս անգամ դա կհաջողվի, արդյոք չկան մտավախություններ, որ ստորագրումը կրկին կարող է խափանվել և ինչ կտա գործակցությունը Երևանին: «2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին՝ բացառելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշ դիտորդներ կարծում են, որ կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ պարտադրված էր Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց, շարունակվեց»,-հիշեցնում է պարբերականը: Ինչպես ասվում է հոդվածում, Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս անգամ 2013թ. սցենարը անհավանական է, քանի որ Հայաստանը հաստատել է համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ միասին հրապարակել է ամբողջական տեքստը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Երևանը հետ չի կանգնի իր որոշումից: Հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում Երևանին ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու համար բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության: «Այս համաձայնագրի միակ տարբերությունը ասոցացման մասին համաձայնագրից ազատ առևտրի գոտու մասին կետի բացակայությունն է, ինչն անհնար է ԵՏՄ-ին ՀՀ անդամության պատճառով: Սակայն, այս պակասը մասնակիորեն լրացվում է GSP+ կարգավիճակով, որն ունի Երևանը և որը որոշակի արտոնություններ է տալիս հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու համար: Եվ Հայաստանը բավականին ակտիվ օգտվում է դրանից՝ ամեն տարի մի քանի տասնյակ մլն եվրո տնտեսելով զրոյական կամ շատ ցածր մաքսային տուրքերի հաշվին: Բացի այդ, համաձայնագիրն, ըստ փորձագետի, կարող է անհրաժեշտ քաղաքական միջավայր ստեղծել ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու համար»,-գրում է պարբերականը: Ինչպես գրում է թերթը, իշխող ՀՀԿ-ի ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի կասկածում, որ համաձայնագիրը Բրյուսելում կստորագրվի: Նա հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը չի խանգարի ՀՀ անդամությունը ԵՏՄ-ում, քանի որ Երևանը բազմիցս է հայտարարել, որ «և-և» բանաձևի կողմնակից է, ոչ թե «կամ-կամ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |