Լեհաստանում հայերը կանգնեցրել են Կազիմիր Մեծի արձանը. 650 տարի առաջ նա արտոնություն է տվել համայնքին

Լեհաստանում հայերը կանգնեցրել են Կազիմիր Մեծի արձանը. 650 տարի առաջ նա արտոնություն է տվել համայնքին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցել է Վոլոմին համայնքի Ստրախուվկա բնակավայրում Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի արձանի բացման պաշտոնական արարողությանը։

Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի արձանը տեղադրվել է Լեհաստանի հայ գործիչ Աշոտ Առաքելյանի նախաձեռնությամբ։ Արձանը պատրաստվել է Հայաստանում և կրում է հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներին միավորող խաչ։Միջոցառումն անցնում էր ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկայի քաղաքապետարանի կազմակերպմամբ։

Ելույթով հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, որը, մասնավորապես, նշել է, որ Լեհաստանի հայ համայնքին 650-տարի առաջ արտոնություններ շնորհած երևելի Կազիմիր Մեծ թագավորի արձանի տեղադրումը Լեհաստանի հայերի բացառիկ և յուրահատուկ շնորհակալության նշանն է` ուղղված Լեհաստանի թագավորին և բոլոր լեհերին` հայերի հանդեպ ցուցաբերած հարգանքի և ուշադրության համար: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և լեհ ժողովրդին՝ դարեր շարունակ հայերին շնորհված բացառիկ արտոնությունների, ջերմ ընդունելության և եղբայրական հարգանքի համար, որոնք հայերը փոխհատուցել են` Լեհաստանին նվիրվածությամբ և հայրենասիրությամբ:

Հուշարձանի բացման արարողությանը ԼՀ նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը ընթերցել է արարողության մասնակիցներին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի շնորհավորական ուղերձը։ Իր ուղերձում նախագահը իր գնահատանքի խոսքերն էր հղել նաև Լեհաստանի հայ համայնքին` արժևորելով հայերի դերը Լեհաստանի պատմության ամբողջ ընթացքում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արձանի բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Վոլոմին համայնքի ղեկավար Կազիմիերժ Ռակովսկին:

Այնուհետև, արձանի հիմքում տեղադրվել է պատմական օրը հավաստող արձանագրությունը: Վարշավա-Պրահայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ռումուալդ Կամինսկու կողմից իրականացվել է արձանի օծման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել եբ ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը, Վարշավա-Պրահա թեմի առաջնորդ Ռումուլադ Կամինսկին, ԼՀ Նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը, Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկա բնակավայրի ղեկավարները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանն ու Գագիկ Պետրոսյանը, Լեհաստանի հայ համայնքի գործիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Արձանի բացման արարողությանը հաջորդած պաշտոնական ընդունելությանը և մշակութային միջոցառմանը ելույթով հանդես են եկել ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը: Վերջինս ընթերցեց նաև ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևեսկու ուղերձը: Ելույթներով հանդես են եկել նաև քաղաքապետ Պիոտեր Օժեխովսկին, արձանի բարերար Աշոտ Առաքելյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև հայկական «Մուսա Լեռ» և լեհական SGGW ժողովրդական երգի և պարի համույթները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---