Հետազոտություն. Ինչպես են ալկոհոլի տեսակներն ազդում տրամադրության վրա23 նոյեմբերի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ալկոհոլի տարբեր տեսակները տարբեր ազդեցություն են թողնում տրամադրության վրա, պարզել են գիտնականները: Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է BMJ Open գիտական հանդեսում, հարցման է ենթարկվել 18-31 տարեկան 30.000 մարդ 21 երկրից: Բոլոր մասնակիցներն օգտագործել են գինի, գարեջուր և ավելի թունդ ալկոհոլ: Թեև ալկոհոլի չափավոր օգտագործումը նպաստում է հաճելի ժամանցին, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են նաև բացասական ազդեցության մասին, գրում է BBC-ին: Կարմիր գինին քնկոտություն է առաջացնում մարդու մոտ, ավելի, քան սպիտակ գինին: Հարցման մասնակիցների 40%-ը խոստովանել է, որ ալկոհոլի օգտագործումն օգնում է իրենց ավելի գրավիչ ու սեքսուալ զգալ: Կեսից ավելին ասել է, որ թունդ ալկոհոլը էներգիա և վստահություն է հաղորդում: Մինչդեռ հարցման մասնակիցների մեկ երրորդը նշել է ագրեսիայի զգացողությունը խմիչքի օգտագործումից հետո: Թունդ ալկոհոլը ավելի շատ է ասոցացվում ագրեսիայի, անհանգստության, լաց լինելու ցանկության հետ: Տղամարդիկ ավելի հաճախ են ագրեսիվ դառնում խմիչքի տարբեր տեսակներից, քան կանայք: Սակայն հետազոտությունը չի պարզաբանում նման դրսևորումների պատճառները: Նշվում է, որ հետազոտության համար կարևոր է եղել նաև միջավայրը, որտեղ մարդիկ ընդունել են ալկոհոլը: «Երիտասարդները, սովորաբար, ալկոհոլ են ընդունում տնից դուրս երեկույթների ժամանակ, իսկ գինի ավելի հաճախ խմում են ընտանեկան միջավայրում, ճաշին կամ ընթրիքին»,-ասվում է հետազոտության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |