Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում

Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Դիաբետի ֆոնի վրա ոտքերն անշարժացել են: Նրան հիվանդանոց է տարել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը:

Կորնեևան նշել է, որ դեռևս հավաստի տեղեկություն չկա, թե հատկապես որ բուժհաստատությունում է դերասանը և ինչն է առողջական վիճակի վատթարացման պատճառ դարձել, գրում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Վերջին օրերին նա դժվարությամբ էր քայլում, գործնականում դուրս չէր գալիս իր աշխատասենյակից: Ջիգարխանյանը հիմա մեկուսացել է կոլեկտիվի մի մասից և հիմնականում ընկերների շրջապատում է գտնվում, որոնք, իբր, խնամակալ են և այլն», -ասել է Կորնեևան:

ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրի տները խուզարկվել են: «Խուզարկություններ են կատարվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում: Առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրն ու նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև Ռոմանովսկայայի համերգների և ներկայացումների գրառումները»,-ասել է Մազուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---